Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 29-ին – Armenia Today

Հայաստանում հունվարի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, կպահպանվի մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան, ինչպես նաև 30-ի երեկոյան ժամերին, 31-ին և փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 29-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Երևանում հունվարի 29-ի ցերեկը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 0-2 աստիճանով:

Հունվարի 29-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է ձյուն: Հունվարի 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -3-ից +2-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ – 1-ից +2: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է մինչև -1-ից +4, Լոռիում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +5-ից մինչև +9, Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը սպասվում է +6 +8 աստիճան:

Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է մինչև -1-ից +2, Արարատի մարզում ցերեկը սպասվում է -3-ից 0, Արմավիրում ցերեկը սպասվում է -2-ից 0, Վայոց Ձորում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից +4-ի, Սյունիքի մարզում՝ 1-4-ի սահմաններում:

Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 29-ին սպասվում է ձնառատ եղանակ: Ցերեկը ջերմաստիճանը կլինի +8 աստիճան:

Leave a Comment