Հավատում եմ՝ դեռ պիտի տողանցես գերեվարված բերդաքաղաքում. Աբրահամ Գասպարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ.

«Մեր բանակն ստեղծվեց՝ պատմական արդարության և հայրենի հողի հանդեպ հայ ժողովրդի զավակների, ծնողների ու առաջնորդների բարոյական գիտակցման, պատասխանատվության զգացումի, նումի և զոհողության շնորհիվ, հայկական շարունակականության և ապագայի գիտակցումով, և մենք պարտավոր ենք այն պահել մեր աչքի լույսի պես:

Բանակն իր մղած պատերազմների, կերտած հաղթանակների, սայթաքումների և պարտադրված պարտության արդյունքներն ընդունելու ծանրագույն իրողությամբ հանդերձ շարունակում է մնալ մեր պետականակերտ ինքնության, ազգային արդար երազանքի, իրական անկախության միակ շոշափելի երաշխավորը:

Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ։ Հավատում եմ՝ դեռ պիտի տողանցես գերեվարված բերդաքաղաքում։

Խունկ ու աղոթք հանուն հայի ու Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»,- գրել է Գասպարյանը։

Leave a Comment