ԱՄՆ-ում ռուս կանայք են ձերբակալվել, որոնք ռազմաբազայի տարածք են մտել

Քաղաքականություն

28.01.2026 | 21:36

Երկու ռուս կանայք են ձերբակալվել ԱՄՆ-ում՝ Քալիֆորնիայի Քեմփ Փենդլթոն ռազմաբազա անօրինական մուտք գործելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը։

Հունվարի 26-ի դեսպանատան հայտարարության համաձայն՝ կանայք հանձնվել են Միգրացիոն և մաքսային ծառայությանը (ICE) և պահվում են տեղական արտաքսման կենտրոնում՝ սպասելով հայրենադարձությանը։ Դեսպանատունը որևէ այլ մանրամասն չի տրամադրել, գրում է Meduza-ն։

Նույն օրը Shot տելեգրամ ալիքը հայտնել է Քալիֆորնիայում երկու ռուս կանանց ձերբակալության մասին: Ալիքի տվյալներով՝ նրանք Սամարայից են՝ Քրիստինան և Նատաշան (ազգանունները չեն հրապարակվել): Նշվում է, թե նրանք մեքենայով ճանապարհորդում էին երկրով մեկ և սխալմամբ են հայտնվել բազայում. GPS-ը նրանց այնտեղ է տարել մոտակայքում McDonald’s-ը փնտրելիս։

ԱՄՆ-ում բնակվող ռուսները տելեգրամ ալիքին հայտնել են, որ պարբերաբար զբոսաշրջիկները սխալմամբ այնտեղ են հայտնվում տեղանքի առանձնահատկությունների պատճառով. անցակետն ավելի հեռու է, քան բազայի մուտքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment