Հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության երաշխավորն է․ Լևոն Քոչարյան • Tribune.am

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առիթով։ Մեր անվտանգության և ինքնիշխանության ամենագլխավոր երաշխավորը հայկական մարտունակ բանակն է»,- գրել է նա։

Քոչարյանը հրապարակմանը կից տեղադրել է նաև լուսանկարներ և տեսանյութ, որոնցում պատկերված է զինվորական համազգեստով։ Պատգամավորի փոխանցմամբ՝ նյութերը նկարահանվել են 2020 թվականին՝ Արցախում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Leave a Comment