Սպասվում է շատ բարդ պայքար․ Արբելոան՝ «Բենֆիկա»-«Ռեալ» հանդիպման մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրի «Բենֆիկայի» հետ հանդիպումը։

«Սա մեզ համար չափազանց կարևոր հանդիպում է։ Մեզ անհրաժեշտ է վաստակել երեք միավոր՝ լավագույն ութնյակում մեր տեղն ապահովելու համար։ Եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լինենք ծայրաստիճան կենտրոնացած։ Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է։ Սպասվում է շատ բարդ պայքար», – նշել է Արբելոան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին։
Ընդհանուր փուլի 7 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բենֆիկան» 6 միավորով 29-րդ տեղում է։

Leave a Comment