Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին – CIVILNET

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, արձագանքելով ռազմական միջամտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հայտարարել է, որ բաց է «փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության» համար, սակայն անհրաժեշտության դեպքում կդիմի աննախադեպ պատասխան քայլերի։ «Նախորդ անգամ, երբ Միացյալ Նահանգները անհեռատեսորեն ներքաշվեցին Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ, նրանք վատնեցին ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրին ավելի քան 7 հազար ամերիկացիների կյանք», – նշվում է Իրանի առաքելության X-ի գրառման մեջ։ «Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի վրա, բայց ճնշման դեպքում կպաշտպանի իրեն և կպատասխանի այնպես, ինչպես երբևէ չի արել»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ կոչ անելով նրան […]

Leave a Comment