Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40 դիտում