Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը


Սլովակիայի կառավարությունը որոշել է դեռ չմիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերակառուցման վերահսկմանը միտված «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը։

Որոշումը Սլովակիայի կառավարությունը հաստատել է հունվարի 28-ին։ Հունվարի 27-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ երկիրը պետք է մերժի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա նշել էր, որ Սլովակիան կմնա խաղաղության կողմնակից երկիր, բայց չի կարող միանալ նման ֆինանսական ներդրումներ պահանջող նախաձեռնությանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

124 դիտում

Leave a Comment