Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրաժարվել են ԱՄՆ-ին տարածք տրամադրել Իրանին հարվածելու համար

Պարսից ծոցում ԱՄՆ հիմնական դաշնակիցները սահմանափակել են Վաշինգտոնի՝ Իրանին հարվածելու հնարավորությունը: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն բացառել են ԱՄՆ ուժերի կողմից իրենց տարածքի օգտագործման հնարավորությունը իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների համար, հաղորդել է The Wall Street Journal-ը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում, ըստ Ռիադի հրապարակած հայտարարության: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը նմանատիպ դիրքորոշում է հայտնել։

Թրամփը նաև շարունակում է պահանջել, որ Իրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը։

Նա հերթական անգամ Իրանին առաջարկել է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։ Հակառակ պարագայում սպառնացել է հարձակմամբ։ «Հսկայական նավատորմ է ուղղվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ հսկայական ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ»։- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է TruthSocial սոցցանցում։

Leave a Comment