Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ռումինիայի պատվիրակի՝ Ռուսաստանի կողմից ընտրություններին ընդառաջ «հիբրիդային հարձակումներին» վերաբերող հարցին։
«Անշուշտ, մենք ենթադրում ենք, որ հիբրիդային հարձակումները շարունակաբար էլ ավելի կսրվեն՝ մինչ մենք մոտենում ենք ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։ Միևնույն ժամանակ, մենք իմունիտետ ենք ձևավորել՝ պաշտպանվելու կարողություն։
Բարի լուրը այն է, որ մենք ապրել ենք այս միջավայրում, որտեղ եղել են հիբրիդային սպառնալիքներ, վերջին 4-5 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել և գոյատևել էինք, առերեսվել էինք բռնի ցույցերի հետ, հիբրիդային հարձակումների այլ դրսևորումների ևս, այսինքն, մենք ապրում ենք հենց այս իրավիճակում։
Կեղծ տեղեկատվությունը, տեղեկատվության մանիպուլյացիան մեր առօրյա կենցաղավորության մի մասն է կազմում, և կարծում եմ, որ շատ այլ երկրներում ևս։
Ի՞նչ կարող է անել այս հեղինակավոր մարմինը. Հայաստանի կողքին կանգնել, Հայաստանի ժողովրդավարության կողքին կանգնել, արտահայտել ձեր պատրաստակամությունը, թե՛ բանավոր, թե՛ հանրային ձեր հայտարարություններով ցույց տալով ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը»,-ասել է Միրզոյանը։