ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, չորեքշաբթի օրը հաղորդել է NBC News-ը։
Նախորդ օրը հաղորդվել էր 34 մահվան մասին։
Երկրի արևելքում և հյուսիս-արևելքում առնվազն 30 սմ ձյուն է տեղացել, իսկ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում՝ ավելի քան 50 սմ։ Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Փիթսբուրգում սառնամանիքի պատճառով 37 ձյուն մաքրող մեքենա է խափանվել։
PowerOutage.com կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մոտավորապես 400 000 տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրաէներգիայի, իսկ իրավիճակն առավել ծանր է Թենեսիում և Միսիսիպիում։
Վերջին տվյալների համաձայն՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ օդանավակայաններում չեղարկվել է 670 չվերթ, իսկ մոտ 860 չվերթ հետաձգվել է։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ անբնականորեն ցածր ջերմաստիճանը կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։