Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ վերջին օրերին Իրանի ներկայացուցիչները չեն կապվել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ և բանակցությունների խնդրանքով չեն դիմել։
«Վերջին մի քանի օրերին իմ և Ուիթքոֆի միջև որևէ շփում չի եղել։ Մենք բանակցությունների խնդրանքով չենք դիմել: Իհարկե, կան երկրներ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ և խորհրդակցում են մեզ հետ, և մենք կապ ենք պահպանում նրանց հետ»,-ասել է Արաղչին՝ «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ։
Հունվարի 21-ին Ուիթքոֆը CNBC-ին ասել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ, բայց երկու կողմերի միջև շփումներ են եղել։ Ուիթքոֆն ընդգծել է, որ իր կարծիքով, Թեհրանի հետ պետք է համաձայնության գալ, քանի որ հակառակ դեպքում «աշխարհը դժվար ժամանակների կբախվի»։