ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում կանդրադառնան նաև Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությանը․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կասկած չունեմ, որ այսօր բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Սիրիայում մեր զինվորականների ներկայության հետ կապված բոլոր հարցերը»,- նշել է Պեսկովը։
Այսօր Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ կվարի Ահմեդ աշ-Շարաայի հետ, որը Ռուսաստան է ժամանել հերթական աշխատանքային այցով։
