«Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ»,- Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով Եռաբլուր այցի ժամանակ լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Վեհափառ Հայրապետը շարունակեց. «Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ ու ապահով, բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով»: