Ո՞վ է «Ինտերի» 18-ամյա նորեկը

Միլանի «Ինտերը» ձեռք է բերել 18-ամյա պաշտպան Լեոն Յակիրովիչին։ Խորվաթ ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվել Զագրեբի «Դինամոյից»։

Նա առայժմ հանդես կգա «Ինտերի» մինչեւ 23 տարեկանների թիմում։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարքի գումարը կազմել է 5 միլիոն եվրո։

Leave a Comment