«Մարիներա» լցանավի երկու ռուսաստանցի նավաստիներն ազատ են արձակվել. Զախարովա

Բաժանորդագրվել

Ազատ արձակված ռուսաստանցի նավաստիները ճանապարհին են դեպի Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. «Մարիներա» լցանավի երկու ռուսաստանցի նավաստիներն ազատ են արձակվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նավաստիներն այժմ ճանապարհին են դեպի Ռուսաստան։

Անձնակազմի ևս երկու ռուսաստանցի անդամների ազատ արձակման մասին հաղորդվել էր հունվարի 9-ին։

Հունվարի 7-ին ԱՄՆ զինվորականները նավ են բարձրացել, որից հետո անձնակազմի հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի էր դարձլ, որ նավը և անձնակազմը ձերբակալվել են։

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խախտել է ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտնել է, որ նավի ձերբակալման օրդեր է տրվել։

ՌԴ տրանսպորտի նախարարությունն իր հերթին նշել է, որ ամերիկացի զինվորականների բաց ծովում «Մարիներա» լցանավ բարձրանալը հակասում է 1982 թվականի ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայի դրույթներին։

Leave a Comment