Երբ դու չես գիտակցում, որ եկեղեցում հրամաններ արձակում է եկեղեցու հոգևոր ղեկավարը` հովվապետը, նա է որոշում` ով լինի թեմի առաջնորդ, ով` քահանա, ով` եպիսկոպոս ու արքեպիսկոպոս… դու քեզ զրկում ես անգամ օրենսդրությամբ քեզ վերապահված իրավասությունների շրջանակում գործելու բարոյական իրավունքից. «Հրապարակ»

Երբ դու չես գիտակցում, որ եկեղեցում հրամաններ արձակում է եկեղեցու հոգևոր ղեկավարը` հովվապետը, նա է որոշում` ով լինի թեմի առաջնորդ, ով` քահանա, ով` եպիսկոպոս ու արքեպիսկոպոս…դու քեզ զրկում ես անգամ օրենսդրությամբ քեզ վերապահված իրավասությունների շրջանակում գործելու բարոյական իրավունքից:

Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու որոշման դեմ ՔՊ-ականների բարձրացրած ողբն ու կականը մի հետևանք կարող է առաջացնել` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտարարել, որ այլևս չի ենթարկվում ՀՀ օրենքներին, չի ճանաչում Փաշինյանին` որպես վարչապետ, նրա նշանակած նախարարներին ու մյուսներին` որպես ՀՀ պաշտոնյաներ: Մարդիկ կարող են հանրային ընդվզումի ալիք բարձրացնել ու բոյկոտել ցանկացած պետական որոշում, օրենք, հրաման…
Եվ սա է անարխիայի ու պետության ոչնչացման ամենակարճ ուղին…

Հ․Գ․ Իսկ հասարակությունը սպասում է մյուս դավաճանների կարգալույծ հռչակման որոշումներին: Անձամբ ես՝ Կճոյանի փիլոնազրկմանը…

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment