ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ևս մեկ նավատորմ է շարժվում դեպի Իրան և հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ փոփոխական, սակայն չէր մանրամասնել Իսլամական Հանրապետության հետ կապված իր ծրագրերը: Axios-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնյաներին հաղորդել է, որ Թրամփը դեռևս չի բացառում Իրանի վրա ռազմական հարձակման հնարավորությունը, չնայած երկրում բողոքի ցույցերն արդեն «հիմնականում ճնշվել են»: