Վենեսուելան պատրաստվում է կարգավորել ԱՄՆ վարչակազմի հետ առկա տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական ուղիներով։ Այդ մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
«Մենք հաստատել ենք շփման ուղիներ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և քաղաքավարության վրա, և մշակվում է աշխատանքային օրակարգ՝ ուղղակի հաղորդակցության հիման վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ»,-նշել է Ռոդրիգեսը։
Նա հայտարարել է նաև «զգայուն հարցերի շուրջ առկա հակասությունները լուծելու նպատակով դիվանագիտական երկխոսության» մասին՝ ընդգծելով, որ այդ հարցերը պետք է ներառվեն օրակարգում՝ միջազգային հանրությունում ընդունված, ինքնիշխան և անկախ պետությունների միջև հարգալից հարաբերությունների շրջանակում։