Նա կնվաճի «Ոսկե գնդակը․ Ազարը՝ Մբապեի մասին

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը համոզմունք է հայտնել, որ Կիլիան Մբապեն կարժանանա ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։

«Կիլիանին անհրաժեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ աշխարհի առաջնությունում։ Սակայն ես նրա համար չեմ անհանգստանում․ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»,- Ազարի խոսքերն է մեջբերում Footballogue-ը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment