«Բարսելոնայի» սան Պեդրո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում

«Բարսելոնայի» սան Պեդրո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել տեղափոխության հարցում։

18-ամյա իսպանացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։

Պեդրո Ֆերնանդեսն անցել է կատալոնական ակումբի ակադեմիայի բոլոր օղակներով և 2025 թվականին միացել հիմնական թիմին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը պարբերաբար հրավիրվել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ։

Leave a Comment