ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 28-ին Պետդեպարտամենտում կհանդիպի Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչ Մարիա Կորինա Մաչադոյի հետ։
Ինչպես նշված է Ռուբիոյի աշխատանքային գրաֆիկում, հանդիպումը կկայանա ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ին։ Հանդիպման թեման չի հստակեցվում։ Այն կանցկացվի փակ ձևաչափով՝ առանց լրագրողների մասնակցության, և նախապես որևէ պաշտոնական տեսանկարահանում նախատեսված չէ։
Հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Մաչադոյի հետ։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր քննարկել Վենեսուելայում առկա «իրական իրավիճակը»։
Հունվարի 22-ին Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Մաչադոյի հետ։ Այդ ժամանակ ամերիկացի առաջնորդը նաև նշել էր, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, նրա կարծիքով, «վստահորեն ղեկավարում է» երկիրը։