Հզոր փոթորիկն այս գիշերը և վաղը օրվա ընթացքում կհարվածի Պորտուգալիային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ատլանտյան օվկիանոսում սպասվում են մինչև 200 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ և 11 մետր և ավելի բարձրությամբ ալիքներ։ Ափամերձ գոտում քամու պոռթկումները կհասնեն մինչև 150 կմ/ժ արագության և կարող են զգալի վնասներ պատճառել»,- գրել է Ազիզյանը:
