Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ՝ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
