«Բարսելոնան» հաջողությամբ ավարտին է հասցրել բանակցությունները ուրուգվայցի երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբի շարքերը կհամալրի 19-ամյա Պատրիսիո Պասիֆիկոն։ Կատալոնացիները ֆուտբոլիստին վարձակալում են «Դեֆենսոր Սպորտինգից»։
Պայմանագրում ամրագրված է տրանսֆերի գնման հնարավորություն՝ 1.8 միլիոն եվրոյի դիմաց, որին կգումարվեն նաև բոնուսային վճարումները։