UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո․ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։

Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։ Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Պեդի Պիմբլետի նկատմամբ՝ դառնալով թեթև դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։

Թարմացված վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը․

  • Ջասթին Գեյջի (Ժամանակավոր չեմպիոն)
  • Արման Ծառուկյան
  • Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
  • Մաքս Հոլոուեյ (ԱՄՆ)
  • Փեդի Փիմբլեթ (Մեծ Բրիտանիա)

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում՝ Fight Night 265 մրցաշարի շրջանակում, նա առավելության է հասել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ, ով այժմ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment