Նրա տվյալները լիովին բավարար են թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում հանդես գալու համար․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարներին։

Նա համոզմունք է հայտնել, որ 25-ամյա ֆուտբոլիստի՝ եվրոպական ֆուտբոլ տեղափոխվելու պահը վաղուց հասունացել է։

Բերեզովսկին հույս է հայտնել, որ տրանսֆերը կկայանա այս տարի։

«Նա արդեն երկար ժամանակ է, ինչ ցուցադրում է բարձրակարգ խաղ, և վաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ։ Նրա տվյալները լիովին բավարար են թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում հանդես գալու և իր մասին բարձրաձայնելու համար», – նշել է Բերեզովսկին՝ Metaratings.ru-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ խփելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։

Leave a Comment