
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր լրագրողներին հայտնել է, որ «շատ լավ բաներ են տեղի ունենում» ռուս-ուկրաինական բանակցություններում։ Մանրամասներ, սակայն, Միացյալ Նահանգների նախագահը չի հայտնել:
Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ Աբու Դաբիում խաղաղության երկօրյա «կառուցողական» բանակցություններից հետո շարունակելու են դրանք Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում արդեն այս շաբաթ: Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը և թե՛ ԱՄՆ-ն «կառուցողական» էին գնահատել Աբու Դաբիում երկօրյա բանակցությունները: