Վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն․ Ճանապարհային դեպարտամենտ

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտի մի շարք ճանապարհներ՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, այժմ խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են։

Լուսադեմին մառախուղի և կլիմայական պայմանների հետևանքով ճանապարհները պատվում են մերկասառույցով, ինչը խիստ վտանգավոր է վարորդների համար։

Տեսչությունը կոչ է անում մեքենաները վարել դանդաղ և պահպանել սովորականից զգալիորեն մեծ անվտանգ հեռավորություն դիմացի ավտոմեքենայից։

Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում վարորդներին երթևեկելիս լինել առավել զգոն։

Leave a Comment