Լա՞վ ես, Ռոմեո․ Բեքհեմը ծաղրել է որդուն

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը սոցիալական ցանցերում հումորային գրառմամբ դիմել է որդուն՝ Ռոմեոյին, որը Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է։

Նախօրեին «Արսենալը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

​«Դու լա՞վ ես, Ռոմեո»,- գրել է Բեքհեմը՝ կից հրապարակելով իր արխիվային լուսանկարը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։

​Ռոմեո Բեքհեմը անպատասխան չի թողել հոր կատակը։ Նա հրապարակել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝ մատնանշելով թիմերի միջև առկա միավորների զգալի տարբերությունը և կոչ արել հորը «չմեծամտանալ»:

Առաջնության լավագույն քառյակն ունի հետևյալ տեսքը. առաջատարը «Արսենալն» է (50 միավոր), նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» և «Ասթոն Վիլան» (46-ական միավոր), քառյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը» (38 միավոր):

Դևիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 394 հանդիպում՝ դառնալով 85 գոլի հեղինակ։

Leave a Comment