Թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է իր մանկության ծանր տարիների մասին։
«3-7 տարեկանում շատ ծանր էր։ Մենք քնում էինք ավտոմեքենայում, տուն չունեինք, ցուրտ էր։ Այդ ժամանակ մի դաղստանցի առաջարկեց ապրել իրենց տանը, անվճար։ Եվ մենք մեկ տարի ապրեցինք նրանց տանը, մինչեւ կկառուցեինք մեր տունը։
Կյանքը փոխվեց, երբ ես 12 տարեկան էի»,- պատմել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։