«Փյունիկը» ԱՄԷ-ում անցկացվող մարզական հավաքի ընթացքում երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել: Երեւանյան ակումբը մրցել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1:
«Փյունիկի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ, գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։
Առաջին ընկերական խաղում «Փյունիկը» 5:0 հաշվով հաղթել էր «Յունայթեդ Սպորտին», երկրորդում՝ 2:3 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։