ESPN-ի հաղորդմամբ՝ «Լիոնը» ցանկանում է երկարաձգել Էնդրիկի վարձակալության ժամկետը։ Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը անել ամեն ինչ՝ բրազիլացուն ավելի երկար ժամկետով թիմում պահելու համար։
Հիշեցնենք, որ «Լիոնը» Էնդրիկին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լիոնը» Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Հունվարի 25-ին, թիմը 5-2 հաշվով հաղթել էր «Մետցին», իսկ Էնդրիկը դարձել հեթ-տրիկի հեղինակ։
«Լիոնի» կազմում իր առաջին երեք հանդիպումներում Էնդրիկը խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
19-ամյա բրազիլացի հարձակվողը «Ռեալից» է վարձավճարով տեղափոխվել ֆրանսիական ակումբ՝ խաղաժամանակ ստանալու նպատակով։