Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումներից հետո 3 բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա

https://arm.sputniknews.ru/20260127/belgvorvodi-marzum-ats-neri-hardzakumneric-hetvo-3-bnakich-e-viravvorvel-ajd-tvum-mek-erekha-98161911.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/19/95079074_116:0:1164:786_1920x0_80_0_0_9f1d802c7d06707144c40540c55ab059.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Վնասվածք ստացած 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա է տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նովոստրոեվկա-Պերվայա գյուղում վերականգնողական աշխատանքների ընթացքում անօդաչուի պայթյունից տուժել են ձեռնարկության երկու աշխատակիցներ։ Ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Գրայվորոնի հիվանդանոց», – տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Տղամարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հոսպիտալացվել են, հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։ Վիրավորված 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ Առաջարկված հոսպիտալացումից երեխայի ծնողները հրաժարվել են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment