Պուտինը չորեքշաբթի օրը բանակցություններ կվարի Սիրիայի նախագահի հետ

Պուտինը չորեքշաբթի օրը բանակցություններ կվարի Սիրիայի նախագահի հետ

Չորեքշաբթի՝ հունվարի 28-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կողմերը նախատեսում են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը», – նշվում է հայտարարության մեջ։

Leave a Comment