Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթшրից հետո Թալինի ԲԿ տեղափոխված տnւժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության․ «Փաստինֆո»

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին 4-ին տեղափոխել են Թալինի ԲԿ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԲԿ-ից։

«4 հոգի բերել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Չորսն էլ չափահասներ են»,- նշել են ԲԿ-ից՝ ավելացնելով, որ 2 հոգու մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, 1-ի մոտ՝ կոնքի վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ քերծվածքներ ճակատային հատվածում։

Տուժածներից մեկին հարազատները շուտով կտեղափոխեն Գյումրի և տան պայմաններում կշարունակի բուժումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր շղթայական վթար է տեղի ունեցել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին, որի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններ։

Leave a Comment