Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահի» թիրախների դեմ նոր հարվածների մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի մի քանի շրջաններում», – ասվում է ԻՊՈւ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իսրայելն ու Լիբանանը 2024-ին պայմանավորվել էին հրադադարի շուրջ, ինչը վերջ էր դրել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ավելի քան մեկ տարի տևած բախումներին, որոնք ավարտվել էին իսրայելական հարվածներով: Այդ ժամանակից ի վեր կողմերը փոխանակվում են հրադադարի խախտումների մեղադրանքներով:
Թել Ավիվը հունվարի 5-ից սկսել է հարվածել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։
