Բեքհեմների ընտանիքը առաջին անգամ համատեղ հայտնվել է հանրության առաջ Բրուքլին Բեքհեմի և ծնողների միջև լուրջ հրապարակային սկանդալից հետո։
Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում Վիկտորիա Բեքհեմը ստացել է ֆրանսիական հեղինակավոր «Chevalier de l’Ordre des Arts et des Lettres» մրցանակը։ Սա Ֆրանսիայի բարձրագույն մշակութային պարգևներից մեկն է, որը շնորհվում է արվեստի և մշակույթի մեջ ունեցած ներդրման համար։
Դեյվիդն ու Վիկտորիան բարձր նորաձևության շաբաթվա միջոցառումներին մասնակցել են իրենց չորս երեխաներից երեքի՝ Ռոմեոյի, Քրուզի և Հարփերի հետ։ Նրանց ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմը, բացակայել է։
«Շնորհակալություն նաև իմ գործընկերներին, ովքեր հավատացել են ինձ, իմ ընտանիքին, և հատկապես Դեյվիդին՝ իմ ամուսնուն և առաջին ներդրողին։ Ես հավերժ շնորհակալ եմ ձեզ. դուք ինձ համար ամեն ինչ եք»,- ինստագրամի իր էջում գրել է Վիկտորիան։
Հիշեցնենք, որ այս ամիս Բրուքլին Բեքհեմը հրապարակավ մեղադրել էր իր ծնողներին մամուլում իր և իր կնոջ՝ Նիկոլա Պելցի վրա ճնշում գործադրելու և նրանց հարաբերությունները քանդելու փորձ կատարելու մեջ:
