Բերեզովսկի. Վաղուց ժամանակն է, որ Սպերցյանը խաղա Եվրոպայում

Բերեզովսկի. Վաղուց ժամանակն է, որ Սպերցյանը խաղա Եվրոպայում

27 հունվարի 2026 – 14:48 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ասել է, որ վաղուց ժամանակն է, որ «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղա Եվրոպայում։

Նա հույս է հայտնել, որ եթե ոչ ձմռանը, ապա ամռանը տրանսֆերը կկայանա:

«Հուսով եմ, որ Սպերցյանի տեղափոխությունը կկայանա 2026 թվականին։ Նա վաղուց է բարձրակարգ խաղ ցուցադրում և վաղուց ժամանակն է քայլ կատարել դեպի եվրոպական առաջնություն։ Կարևոր է հասկանալ, թե կոնկրետ որտեղ կտեղափոխվի նա։ Սպերցյանի տվյալները լիովին բավարար են թոփ-5 լիգաների մեծ ակումբներում խաղալու և իր մասին բարձրաձայնելու համար»,- ասել է նա, գրում է Metaratings.ru-ն։

Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ընթացիկ ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։

Էդուարդ Սպերցյանը հանդիսանում է «Կրասնոդարի» ակադեմիայի սան ու հանդես է եկել հիմնական թիմի կազմում արդեն 168 խաղում՝ գրանցելով 53 գոլ և 45 գոլային փոխանցում։

Leave a Comment