
Որքա՜ն հրաշալի են հնչում Ռուբինյան Ռուբիկի խոսքերը, ասես, դրանց հեղինակը ոչ թե Թուրքիայում ուսումնառած ու երկրի հատուկ ծառայությունների թրի տակով անցած մեկն է, այլ ասենք Դրաստամատ Կանայանը:
Ռուբիկը խոսում է ՀՀ-ի հավերժության մասին մի դեպքում, երբ նման պետություն գրեթե գոյություն չունի տարածաշրջանում. Նիկոլի երեսից վերածվել ենք կույր ու բութ գործիքի, որի միջոցով օտարները սպասարկում են թուրքերի շահերը՝ փոխարենը Նիկոլին սահուն վերարտադրություն խոստանալով: Հայաստանի Հանրապետությունը փոխել է իր բովանդալկությունը, իսկ եթե Նիկոլն իսկապես կարողանա վերարտադրվել, ապա այդ բովանդակությունը լիովին այլասերվելու է. դառնալու ենք մի տարածք, որը կապ չունի հայ ժողովրդի էության հետ: Նման պետությունը կարո՞ղ է զոհերի կրած զոհողություններին իմաստ հաղորդել: Այսինքն՝ մարդիկ մեռան, որ Արարատը հռչակվի Աղրիդա՞ղ, Սևանը՝ Գյոյչա՞, Սյունիքը՝ Արևմտյան Զանգեզո՞ւր, թե՞ որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դառնա:
Մարդիկ մեռան, որ որոշ լամաներ իրենք իրենց կյանքում կայացած ու մի բանի հասած համարեն, որ փողի կարիք չունենան, որ ոմանք Ադրբեջանից բենզին կամ շաքար բերեն, Նիկոլին հարստացնեն, որ ցնծա Աշոտիկի մաման…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: