Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան չորեքշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։
Այցի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել, և սիրիական կամ ռուսական իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն տարածել։
Սա կլինի Սիրիայի առաջնորիդի երկրորդ այցը Մոսկվա Ասադի իշխանության տապալումից հետո։ Նա անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին էր եղել Ռուսաստանում և հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։
