ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ․ մտքեր են փոխանակվել անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ




Հունվարի 27-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԻԵԴ-ի միջև փոխգործակցության, իրավունքի գերակայության ապահովման, անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ։


 


Երկուստեք գոհունակությամբ նշվել է Դատարանի հետ տարբեր մակարդակներում ակտիվ ներգրավածությունը։


 


Արարատ Միրզոյանը և Մաթիաս Գիյոմարն անդրադարձ են կատարել ՄԻԵԴ վճիռների կատարմանը։ Նախարար Միրզոյանը նշել է վճիռների կատարման և վերահսկողության փակման հարցում Հայաստանի գրանցած բարձր ցուցանիշը՝ ընդգծելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում շարունակական բարեփոխումների գործում ՀՀ վճռականությունը։


 


«Հայաստանը կանգնած է Դատարանի, առաջին հերթին դրա գործունեության հիմքում դրված սկզբունքների ու արժեքների կողքին, և մեծապես կարևորում է ՄԻԵԴ-ի հետ համագործակցությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ժողովրդավարության օրակարգի առաջմղման գործում», – ընդգծել է նախարար Միրզոյանը։


 


 


 


 


Leave a Comment