Շղթայական վթարի արդյունքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան

Շղթայական վթարի արդյունքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում․

 

Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat:

Leave a Comment