Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր: Որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի շարքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնք (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը: «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվում է՝ 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը: