Past.am | Ինչպես պաշտպանվել Նիպա վիրուսից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռոսպոտրեբնադզորը (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) Հնդկաստանում Նիպա վիրուսի բռնկման ֆոնին զբոսաշրջիկներին հանձնարարականներ է տվել՝ խուսափել հիվանդ կենդանիների հետ շփումից, մանրակրկիտ լվանալ ձեռքերը օճառով, օգտագործել ձեռքերի ախտահանիչ, ուտելուց առաջ լվանալ սնունդը և խմել հուսալի աղբյուրներից ստացված ջուր  ։

«Նիպա վիրուսը զոոնոտիկ է, այսինքն՝ այն մարդկանց է փոխանցվում կենդանիներից՝ օրինակ՝ չղջիկներից կամ խոզերից։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը վարակված սննդի միջոցով և մարդուց մարդուն», – նշվում է գործակալության կայքում։

Ռոսպոտրեբնադզորը կոչ է արել բնակիչներին անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը և ուժեղ գլխացավը ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպա վիրուսը համարում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը. դրա դեմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա : Վիրուսը առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում և մահ՝ 40-ից 75% մահացության մակարդակով:

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment