Օկուպացված Արցախի տարածքում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 8000 մարդ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, այս մասին 2025 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է Պետական զբաղվածության գործակալության նախագահ Հասիլ Աբբասովը։
Նրա խոսքով, 2025 թվականին աշխատանքի է ընդունվել 2847 քաղաքացի, իսկ ևս 154 մարդ ընդգրկվել է ինքնազբաղվածության ծրագրում։
«Աշխատանք ստացածների 58%-ը աշխատում է պետական հատվածում, 42%-ը՝ մասնավոր հատվածում։ Ինքնազբաղվածության ծրագրի շրջանակներում 705 մարդ արդեն ստացել է պետական աջակցություն սեփական բիզնես սկսելու համար, և ինքնազբաղվածության ծրագրի վրա աշխատանքները շարունակվում են ևս 266 անձանց հետ», – հայտարարել է Աբբասովը։