Ուիթքոֆը ՀԱՄԱՍ-ի վերջին պատանդի մարմնի վերադարձը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատմական է անվանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին պատանդի աճյունի վերադարձի օրը։

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) պաշտոնապես հայտարարել է, որ Գազայի հատվածում այլևս իսրայելցի պատանդներ չեն մնացել։ Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հաստատվել է վերջին պատանդի մարմնի նույնականացումը, որին պաղեստինյան արմատականները սպանել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին և առևանգել Գազա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածից վերջին պատանդի մարմնի վերադարձի գործողությունը եղել է «անհավանական ձեռքբերում», որը շատերը համարում էին անհնար։

«Երեկ պատմական օր էր։ Վերջին պատանդը, որը մնացել էր Գազայում, վերադարձվել է իր ընտանիքին Իսրայելում… Այս պահի դրությամբ Գազայում պահվող բոլոր 20 ողջ մնացած և 28 զոհված պատանդները վերադարձվել են իրենց ընտանիքներին», — գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։

Leave a Comment