Բանասերը` լեզվի և գրականության հետազոտող․ «Մասնագիտություն»

Նրանք լավ գիտեն լեզվի և գրականության իրական արժեքն ու նշանակությունը. կիրթ են, բազմակողմանի զարգացած, տարբերվում են իրենց հարուստ ներաշխարհով, մտածողությամբ և վերլուծական միտքով: Նրանց ձեռքերում է լեզվի ու գրականության ուսումնասիրության և լույսընծայման ողջ գործընթացը, որը չափազանց հետաքրքիր է ու տարողունակ՝ տալով լեզվի և գրականության անծայրածիր աշխարհի հետ շփվելու հիանալի հնարավորություն:

Այսօր ներկայացնելու ենք բանասերի մասնագիտությունը, որի ընտրության հարցում որոշիչ դեր է խաղում լեզվի և գրականության հանդեպ մեծ սերը: Բանասիրությունը հումանիտար գիտություն է, որի ուսումնասիրության առանցքում լեզուն ու գրականությունն են: Այս մասնագիտությունն այսօր պահանջված է և արժևորված. հմուտ մասնագետները հնարավորություն ունեն ծավալելու գիտամանկավարժական գործունեություն ամենատարբեր ոլորտներում:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանը:

Leave a Comment