27 հունվարի 2026 – 14:12 AMT
PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով սոցիալական ցանցերում ու որոշ լրատվամիջոցներում տարածված պնդումներն այն մասին, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանին տրամադրվում է 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին և սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին աջակցելու նպատակով, հայտնում է Factor.am-ը:
«Հանրությանը խստիվ կոչ է արվում չհավատալ մեր երկրին և թուրք-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ապատեղեկատվությանը։ Պետք է հաշվի առնել միայն պաշտոնական մարմինների կողմից արված հայտարարությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։