ԱՄՆ-ից հատուկ չվերթով արտաքսված քաղաքացիներ են տեղափոխվել ՀՀ

ԱՄՆ-ից հատուկ չվերթով արտաքսված քաղաքացիներ են տեղափոխվել ՀՀ

27 հունվարի 2026 – 12:30 AMT

PanARMENIAN.NetԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներ են տեղափոխվել ՀՀ Boeing 767-300 ինքնաթիռով: ՀՀ ՆԳՆ-ն հաստատել է այս լուրը, բայց չի նշել նրանց թիվը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», – հայտնել են նախարարությունից։

ՆԳՆ-ն այլ մանրամասներ չի տրամադրել։

Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան։

Հայաստանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն ավելի քան 40 արտաքսված անձ է տեղափոխել նաև Ուզբեկստան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն անցյալ շաբաթ հայտնել էր, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսվել, որոնցից 2.2 միլիոնը կամավոր հեռացել են «ինքնաարտաքսման» ծրագրով։

Leave a Comment